Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Դաունի սինդրոմն ապագայում հնարավոր է բուժել

Դաունի սինդրոմն ապագայում հնարավոր է բուժել

Ամերիկացի գիտնականներին հաջողվել է Դաունի սինդրոմով տառապող մկների մոտ բարելավել ճանաչողական գործառույթը:

Հետազոտողները պարզել են, որ այդ հիվանդության դեպքում ուղեղում պակասում է  SNX27 կոդով հայտնի հատուկ սպիտակուցը, որը տեղի է ունենում ավելորդ` քսանմեկերորդ` քրոմոսոմի ազդեցության ներքո, որն էլ նշված շեղման հիմնական պատճառն է:

 

Լաբորատոր պայմաններում կրծողներին արհեստականորեն նշված սպիտակուցի անհրաժեշտ քանակություն են տվել: Արդյունքում նրանց մոտ մեծացել են կարեւոր ամինաթթուների ռեցեպտորները, կենդանիները հիշել են տեղեկատվությունը  եւ ավելի ունակ գտնվել ուսուցման նկատմամբ, հաղորդում է  INFOX.ru-ն:

 

Ընդ որում, գիտնականները նշում են, որ վաղաժամ է ասել, որ նման արդյուքներ կարող են արձանագրվել մարդկանց մոտ: Ներկայումս բացահայտման հեղինակները որոնում են այն միջոցները, որոնք ունակ են նախաձեռնել օրգանիզմում սեփական SNX27-ի արտադրությանը, եւ լրացուցիչ ուսումնասիրում են  Դաունի սինդրոմի զարգացման պատճառները:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ